
Տավուշի սահմանամերձ գյուղերում լավ են վերաբերում համագյուղացի ադրբեջանցիներին

Tesankyun.am-ը գրում է. Տավուշի մարզի սահմանագոտում բնակվում են ադրբեջանցիներ, որոնց տեղի բնակիչները հարգում, գնահատում են:
Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Բաղանիս գյուղում ադրբեջանուհի է բնակվում, ում որդին ազատամարտիկ է, կռվում կորցրել է մի ոտքը: Սահմանամերձ Ոսկեպարում բնակվող ադրբեջանուհին մահացել է, նրա զավակները երբեւէ անհարմարություն չեն ունեցել իրենց մոր ազգային ծագման կապակցությամբ:
Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Ներքին Ծաղկավանում շատ են հարգում Ալի Յուսուպովի ընտանիքի զավակներին, ովքեր այժմ Մխիթարյան ազգանունով են գրվում: Ընտանիքի զավակներից մեկը ազատամարտիկ է ,մյուսը՝ Իջեւանի տարածաշրջանում հարգված տրակտորիստ: Նույն տարածաշրջանի սահմանամերձ Սարիգյուղ եւ Սեւքար գյուղերում քիչ չեն հայ-ադրբեջանական, խառն ամուսնությամբ ընտանիքները:
Իսկ Ադրբեջանում հայկական ծագումը բավական է մարդուն մեղադրելու համար: Ադրբեջանական haqqin az կայքը այդ երկրի պետական դրոշի հրապարակի նախկին պետ, «Ազիմպորտ» ընկերության տնօրեն Ռեշադ Մամեդովին մեղադրել է այն բանում, որ նրա մայրը հայ է, Մարտիրոսյան ազգանունով:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: