Բաժիններ՝

Խոշոր վթար՝ «Ջրաշխարհ»-ի մոտ

Մայիսի 30-ին, ժամը 08.03-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում՝ «Ջրաշխարհ»-ի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մյասնիկյան պողոտայում՝ «Ջրաշխարհ»-ի մոտակայքում, բախվել են «Վոլկսվագեն վենտո» մակնիշի 34MC902 (վարորդ՝ Ս. Ս., ծնվ. 1979թ.) և «Միտցուբիշի կոլտ» մակնիշի 34AR883 պետհամարանիշներով ավտոմեքենաները, ինչից «Միտցուբիշի կոլտ»-ը շրջվել է: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ վերջինիս վարորդ Ս. Ղ.-ը հոսպիտալացվել է «Սրբ. Գր. Լուսավորիչ» ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է բավարար:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և դադարեցրել «Միտցուբիշի կոլտ» մակնիշի ավտոմեքենայի վառելիքի արտահոսքը, կատարել են ճանապարհի լվացման աշխատանքներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս