Պուտինի հրամանով գաղտնիացվել է խաղաղ ժամանակվա հատուկ գործողություններում զինծառայողների կորուստների մասին տեղեկատվությունը
Lenta.ru-ի փոխանցմամբ` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պետական գաղտնիքների շարքին է դասել խաղաղ ժամանակներում անցկացված հատուկ գործողությունների ժամանակ պաշտպանության նախարարության զինծառայողների շրջանում կորուստների մասին տեղեկատվությունը:
Նախագահի համապատասխան հրամանը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում: Ավելի վաղ պետական գաղտնիք է համարվել միայն ռազմական գործողությունների ժամանակ անձնակազմի կորուստների մասին տեղեկատվությունը:
Նույն հրամանով Պուտինը գաղտնի տեղեկությունների շարքին է դասել այն անձնանց մասին տեղեկատվությունը, որոնք գտնվում են հատուկ ծառայությունների ու իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում` կապված գաղտնի հենքով նրանց համագործակցության մեջ ներգրավելու մտադրության հետ:
Ավելի վաղ գաղտնիացվել էր միայն այն անձանց մասին տեղեկատվությունը, որոնք ներգրավվել ու ներգրավվում են նման համագործակցության մեջ: