Բաժիններ՝

Արաս Օզբիլիզը շնորհակալություն է հայտնել «Սպարտակի» բժշկական անձնակազմին

Հայաստանի հավաքականի ու Մոսկվայի «Սպարտակի» 25-ամյա ֆուտբոլիստ Արաս Օզբիլիզը Instagram-ի իր էջում երախտագիտություն է հայտնել այն մարդկանց, ում շնորհիվ ապաքինվել է վնասվածքից:

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել «Սպարտակի» բժշկական կազմին՝ իրենց ջանքերի համար: Իմ վնասվածքից հետո նրանք շատ օգնեցին ինձ: Եվ առաջին հերթին՝ նրանք զարմանալի մարդիկ են»,- գրել է հայազգի կիսապաշտպանը:

Հիեցնենք, որ մեր ֆուտբոլիստը երկար ժամանակ ապաքինման պրոցեսում է, և հիմա, վերջապես, կազդուրվել է: Օզբիլիզը հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական, և, ամենայն հավանականությամբ, կլինի Պորտուգալիայի հետ խաղի հայտացուցակում:

Սիրարփի Աղաբաբյան

Կարդացեք նաև

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031