Բաժիններ՝

Տիգրան Խաչատրյանն ասել է, որ իրենք տանը հաճախ կանեփի սերմե՞ր են օգտագործում, ուտում են

Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանն այսօր հայտարարեց, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի արյան և մազի նմուշների մեջ թմրամիջոցի հետքեր են հայտնաբերված եղել:

«Բոլոր այն մարդիկ, ովքեր դա ժխտում են` կա՛մ տեղյակ չեն, կա՛մ պարզապես ստում են: Ընդ որում, նաև ասեմ, որ Տիգրան Խաչատրյանը նախաքննության ընթացքում փորձել է այդ թմրամիջոցի առկայությունը պատճառաբանել նրանով, որ տանը հաճախ կանեփի սերմեր են իրենք օգտագործում, ուտում են, և դրա հիման վրա քննիչը հարցաքննել է նաև համապատասխան պրոֆիլի մասնագետի, որը ցուցմունք է տվել, որ այդ եղանակով չէին կարող այդ հետքերը հայտնվել արյան և մազի մեջ»,- ասաց Հայկ Ալումյանը:

Հայկ Ալումյանն ասաց, որ 2013թ. հունիսի 1-ին տեղի ունեցած միջադեպի գործով բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել: Նրա խոսքով՝ դրանց վերաբերյալ դատարան են հրավիրվել և հարցաքննվել գործը քննած քննիչները՝ պարզաբանումներ ստանալու համար: «Բայց պարզաբանումներ ստանալու փոխարեն մենք, կարծում եմ, ավելի խճճվեցինք նրանց իրարամերժ, տարօրինակ, նաև զավեշտալի ցուցմունքների շնորհիվ»,- ասաց Հայկ Ալումյանը:

Նա նշեց նաև, որ դատարանի որոշմամբ՝ ԱԱԾ-ն պետք է գաղտնալսեր և ձայնագրեր Սուրիկ Խաչատրյանի երեք մերձավորների հեռախոսահամարներից կատարված և հեռախոսներին կատարված հեռախոսային խոսակցությունների բովանդակությունը 30 օրվա ընթացքում սկսած 2013թ. հունիսի 14-ից: «Եվ հետագայում այդ նյութը քրեական գործից անհետացել էր: Փոխարենը քրեական գործի մեջ էր հայտնվել գործը քննող քննիչի կողմից կազմված 3-4 տողանոց տեղեկանք, որ իբր ԱԱԾ-ում իրեն բանավոր հայտարարել են, որ տեխնիկական պատճառներով հնարավոր չի եղել կատարել լսումը և ձայնագրությունը, ինչը ևս մեկ կեղծիք է: Ես դրանում համոզված եմ»,- ասաց Հայկ Ալումյանը:

Կարդացեք նաև

Անդրադառնոլվ ՀՀ Ազգային ժողովում գլխավոր դառախազ Գևորգ Կոստանյանի հայտարարությանը, Հայկ Ալումյանն ասաց.

«Հիմա պարոն Կոստանյանն ասում է՝ գործի համար դա նշանակություն չունի: Անտրամաբանական պատճառաբանություն է, որովհետև հենց իր դատավարական ղեկավարության ժամանակ քննիչը համարել է, որ գործի համար դա կարող է նշանակություն ունենալ, միջնորդել էր այդ գաղտալսումների համար թույլտվություն ստանալ, դատարանն էլ, համարելով, որ գործի համար դա կարող է նշանակություն ունենալ, թույլտվություն է: Հիմա պարոն Կոստանյանն ասում է՝ դա գործի համար նշանակություն չուներ:

Միգուցե ինքը լսել է այդ նյութը, և հիմա ասում է, որ նշանակություն չունեի՞ն դրանք գործի համար: Ես կարծում եմ՝ այդ նյութն իրականում եղել է, հետո գործից հանվել է: Եվ ես համարձակորեն ասեմ, որ եթե իրականում այդ նյութը գործի համար նշանակություն չունենար, կարիք չէր լինի դա կեղծիքների միջոցով գործից հանել»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս