Բաժիններ՝

Թուրքական արտադրության կործանիչը պատրաստ կլինի 2023 թվականին. Դավութօղլու

Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ` Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, որ Թուրքիան մտադիր է զարգացնել պաշտպանական արդյունաբերությունը:

Նրա խոսքերով` Թուրքիան պլանավորում է արտադրել հայրենական արտադրության կործանիչներ: Դավութօղլուն անկասկած է համարել, որ Թուրքիան ունակ է կյանքի կոչել այդ նախագիծը:

Դավութօղլուն ընդգծել է, որ թուրքական արտադրության կործանիչը շահագործման կհանձնվի 2023 թվականին, երբ երկրում կնշեն հանրապետության հիմնադրման 100-ամյակը:

 

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր, որ Թուրքիան պլանավորում է սպառազինության ներկրումից ամբողջովին հրաժարվել 2023 թվականին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031