Բաժիններ՝

Գազալցակայանի պայթյունի հետևանքով տուժածների վիճակը կայուն ծանր է

Զվարթնոց թաղամասում գազալցակայանի պայթյունի հետևանքով տուժածները շարունակվում են գտնվել վերակենդանացման բաժանմունքում: «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնի» տնօրեն Նորայր Դավիդյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ նրանց վիճակը կայուն ծանր է:

Նշենք, որ պայթյունի հետևանքով տուժել էին ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի որդին, եղբայրը, Արթուր Գասպարյանը:

ՀՀ քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ նյութերի նախապատրաստման ընթացքում պարզել է, որ Երևան-Էջմիածին ավտոճանապարհի 16կմ-ի աջակողմյան հատվածում՝ Զվարթնոց թաղամասում  գործող գազալցակայանում, ժամը 09:30-ի սահմաններում, անվտանգության պահանջներին չհամապատասխանող աշխատանքներ կատարելիս տեղի է ունեցել գազի արտահոսք, ինչն առաջացրել է պայթյուն։

Նախապատրաստված նյութերով Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով՝ անվտանգության պահանջներին չհամապատասխանող աշխատանքներ կատարելը, որոնք անզգուշությամբ վնաս են պատճառել երկու կամ ավելի անձանց առողջությանը: Կատարվում է նախաքննություն։

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս