Բաժիններ՝

Ներկայումս հարմար ժամանակներ են՝ Ուկրաինայի ճգնաժամը կարգավորելու համար. Նազարբաև

Россия 24 հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հայտարարել է, որ հարմար ժամանակներ են եկել՝ կարգավորելու համար Ուկրաինայի շուրջ տիրող իրավիճակը.

«Ներկայումս ես տեսնում եմ, թե ինչպես են և՛ ռուսական, և՛ ուկրաինական կողմերը մոտեցել այն ժամանակաշրջանին, երբ հարցը պետք է լուծել՝ կտրելով հակասությունների հանգույցը: Անհրաժեշտ է, որ դա տեղի ունենա հնարավորինս արագ, դա ցանկանում են նաև եվրոպացի առաջնորդները:

Նման քայլ գործելու համար հարմար ժամանակներ են: Երբ ինձ խնդրում են դառնալ միջնորդ, ես չեմ խնայում ո՛չ ջանք, ո՛չ ժամանակ, անցկացնում եմ հանդիպումներ, կողմերին բանակցելու կոչեր եմ անում:

Տվյալ իրավիճակում երկրների ղեկավարները մշտապես կարող են փոխզիջման պայմաններում գտնել ընդհանուր լեզու: Այստեղ չեմ տեսնում չլուծված խնդիրներ»:

Նազարբաևի խոսքերով՝ Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներից ու Ռուսաստանի ձեռնարկած պատասխան միջոցներից տուժում են նաև երրորդ երկրները, ինչպես նաև քաղաքականությունն ու տնտեսությունը խառնվում են իրար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս