Ամերիկացի զինվորականները մասնակցել են Վրաստանի Անկախության օրվան նվիրված երթին
Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ այսօր Վրաստանում նշել են Անկախության օրը: Դրան նվիրված երթին վրացի զինվորականների հետ միասին մասնակցել են նաև ամերիկացի զինվորականները, ինչը տեղի է ունեցել Վրաստանի ՊՆ-ի հրավերով:
Վրաստանի կառավարությունն ընթացիկ տարում որոշել է չանցկացնել զորահանդես: Փոխարենը՝ այս տարի անցկացվել է ավիաշոու ու երթ: Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին ընդունել է 200 նորակոչիկի երդումը: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Վրաստանի իշխանություններին շնորհավորել է Անկախության օրվա կապակցությամբ: