Բաժիններ՝

Այսօր մենք նշում ենք մեր բազմադարյա պատմության ևս մեկ հաղթանակ. Մարգվելաշվիլի

Sputnik լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին այսօր Վրաստանի Անկախության օրվա կապակցությամբ երկրի գլխավոր հրապարակից դիմել է բնակչությանն ու շնորհավորել է տոնի կապակցությամբ.

«Ես ձեզ շնորհավորում եմ Վրաստանի անկախության վերականգնման օրվա կապակցությամբ և ողջունում եմ բոլոր վրացիներին, վրաց հասարակությանը և մեր բազմազգ երկրին ու նրանց, ովքեր չեն գտնվում Վրաստանում և Անկախության տոնը նշում են արտերկրում:

Այսօր մենք նշում ենք մեր բազմադարյա պատմության ևս մեկ հաղթանակ : Մենք գլուխ ենք խոնարհում հայրենիքի այն որդիների առջև, որոնք իրենց կյանքով, աշխատանքով ու արարելով՝ այսօր հնարավոր դարձրին ազատ, անկախ Վրաստանը»:

Մարգվելաշվիլին վստահություն է հայտնել, որ Անկախության օրը նշանակում է՝ նաև Վրաստանի ապագա հաղթանակ. «Այսօր մենք տոնում ենք ապագա հաղթանակները, քանի որ վստահ ենք, որ այսօր այստեղ կանգնած և մեր ապագա սերունդները կտեսնեն մեր երկրի հզորացումը, միավորումը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս