Չրերի օգտակար հատկանիշները
Չրերն առողջարար են, քանի որ դրանցում բոլոր սննդարար տարրերն ավելի կենտրոնացված են, էներգետիկ արժեքը 6-10 անգամ բարձր է՝ կախված չրի տեսակից: Հրաշալի կերպով տաքացնում են օրգանիզմը և հավելյալ էներգիա հաղորդում: Էներգիան այսպիսով անմիջապես լցվում է արյուն, այդ իսկ պատճառով դրանք հատկապես ֆիզիկական ծանր վարժություններից հետո խորհուրդ են տրվում մարզիկներին: Տարբեր երկրներում ամենահաճախ օգտագործվող չրերն են՝ թզի չիրը, սալորաչիրը, խնձորի, տանձի, ծիրանի, խաղողի (չամիչ), արքայախնձորի չիրը, խուրման, և այլն:
Չիրը՝ մագնեզիումի և կալիումի աղբյուր
100գ չիրը պարունակում է միջինում 600-800 մգ կալիում: Իսկ ծիրանի չիրը պարունակում է նույնիսկ 1370մգ կալիում, բանանի չիրը՝ 1490մգ: Չրերը պարունակում են մեծ քանակությամբ երկաթ: Բացի այդ, հարուստ են վիտամիններ C, E-ով և բետա-կարոտինով:
Ինչպե՞ս պետք է ուտել չիրը
Մասնագետները պնդում են, որ չրերը պետք է ուտել տարեկան չափավոր քանակությամբ: Մասնագետների մեկ այլ խումբ խորհուրդ է տալիս խուսափել հիմնական ուտելիքից հետո չիր ուտելուց, քանի որ դրանք դանդաղեցնում են մարսողական գործընթացը և չափազանց մեծ կալորիաներ են պարունակում:
Նիհարող մարդկանց խորհուրդ է տրվում թզի և սալորի չիրը, քանի որ դրանք պարունակում են մանրաթելեր: Չափազանց քաղցած ժամանակ 2-3 թզի չիր կերեք, քանի որ դրանք հարուստ են մագնեզիումով և մանրաթելերով և ավելի քիչ կալորիաներ են պարունակում, քան մյուսները:
Ծիրանի չիրը խորհուրդ է տրվում պրոֆեսիոնալ մարզիկներին և այն մարդկանց, ովքեր կանոնավոր կերպով մարմնամարզությամբ են զբաղվում, քանի որ չրերը պարունակում են մեծ քանակությամբ կալիում, որը շատ կարևոր է մկանների աշխատանքի համար: Կարևոր է իմանալ, որ 5 հատիկ չիրը պարունակում է օրգանիզմին այնքան անհրաժեշտ երկաթի և հանքանյութերի քանակության 20%-ը:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը