Ինչպես է իրականում եղել հայի և ադրբեջանցիների մասնակցությամբ վթարը. aravot.am
aravot.am-ը գրում է. Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Վրաստանի ադրբեջանաբնակ Սադախլո գյուղում Բագրատաշենի բնակիչ Նարեկ Եսայանը մայիսի 24-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով հարվածել է Սադախլոյի 4 բնակչի, ապա՝ Սադախլոյի բնակիչներից մեկին պատկանող «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենային:
Կայքի տեղեկացմամբ՝ ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի պետ Կարեն Անտոնյանը իմանալով վթարի մասին՝ իսկույն զանգահարել է Վրաստանի ոստիկաններին, որպեսզի ադրբեջանցիները վնաս չպատճառեն Նարեկին:
28-ամյա Նարեկ Եսայանը Բագրատաշենի միջնակարգ դպրոցի տնօրեն Ռազմիկ Եսայանի որդին է: Նա նույն դպրոցում շախմատ է դասավանդում: Ռազմիկ Եսայանից կայքը տեղեկացել է, որ իրականում դեպքը եղել է հետեւյալ կերպ: Նարեկի վարած մեքենան եւ Սադախլոյի բնակիչի վարած «ԲՄՎ»-ն իրար բախվել են: «ԲՄՎ»-ի մեջ եղել են Սադախլոյից 3 ադրբեջանցի, որոնք թեթեւ վնասվածքներ են ստացել:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: