Իջեցրեք և կարգավորեք արյան մեջ շաքարի մակարդակը
Արյան մեջ շաքարի մակարդակն իջեցնելու փորձը չի նշանակում, որ պետք է կյանքի հաճույքներից զրկեք ձեզ: Մեր ընդունած մթերքների մեծ մասը վերածվում է շաքարի, ինչն էլ օգտագործվում է օրգանիզմի կողմից՝ էներգիա ստանալու համար:
Գոյություն ունեն մի քանի մթերքներ, որոնք կարող են իջեցնել արյան մեջ շաքարի մակարդակն այն մարդկանց մոտ, ովքեր տառապում են շաքարախտով: healthyfoodhouse-ը ներկայացնում է մթերքների ցուցակ, որոնք կարող են կարգավորել արյան մեջ շաքարի մակարդակը:
Թեյ
Մի քանի հետազոտություններ ցույց են տվել, որ կանաչ, սև և սպիտակ թեյերը կարգավորում են շաքարի մակարդակը:
Դառը շոկոլադ
Փաստերը ցույց են տվել, որ դառը շոկոլադը նվազեցնում է ինսուլինի հանդեպ դիմադրողականությունը. շատ կարևոր երևույթ, որն օգնում է կարգավորել արյան մեջ շաքարի մակարդակը:
Խնձորի քացախ
Արիզոնայի պետական համալսարանում արված հետազոտությունները ցույց են տվել, որ խնձորի քացախն ունի նույն ազդեցությունը, ինչ շաքարախտի դեմ պայքարող դեղամիջոցները:
Ընկույզներ
Եթե շաքարախտով տառապող մարդիկ ընկույզ ուտեն՝ կարբոհիդրատներ պարունակող ուտելիքների փոխարեն, կկարողանան նվազեցնել արյան մեջ շաքարի մակարդակը:
Չիայի սերմեր
Չիայի սերմերը կարգավորում են արյան մեջ շաքարի մակարդակն ու արյան ճնշումը:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը