
«Այսօր ՀՀ-ն ստանում է տարածաշրջանում ամենաէժան գազը». Երվանդ Զախարյան

Պնդումները, որ Հայաստանը կարող է էժան գազ ստանալ Իրանից՝ չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին այսօր ԱԺ նիստում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը՝ պատասխանելով «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հարցին, թե ինչո՞ւ ՀՀ-ն չի բանակցում Իրանի հետ էժան գազ ներկրելու համար:
«Այսօր ՀՀ-ն ստանում է տարածաշրջանում ամենաէժան գազը: Նման բանակցություններ Իրանի հետ չեն տարվել՝ հաշվի առնելով, որ դա կլինի ավելորդ: Մենք առաջնորդվում ենք ստորագրված երկարատև պայմանագրով»,- ասաց նախարարը: