Բաժիններ՝

Որն է Գևորգ Կոստանյանի առաքելությունը

2014 թ. մարտին կատարված օրենսդրական փոփոխություններից հետո այսօր առաջին անգամ Ազգային ժողովի նիստում ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը ներկայացրեց ՀՀ դատախազության 2014 թ. գործունեության մասին հաղորդումը: Նա կարևորեց հաշվետվողականությունը, որի պատշաճ մեխանիզմները պետք է ունենա յուրաքանչյուր կառույց:

Գ. Կոստանյանը ներկայացրեց 3 ռազմավարական ուղղություններով դատախազական համակարգում իրականացված աշխատանքները՝ կոռուպցիոն երևույթների, ոչ պրոֆեսիոնալիզմի և անպատժելիության դեմ պայքար: Ըստ նրա՝ առաջին երկու ուղղությամբ մեծ աշխատանք է իրականացվել, դատախազական կորպուսի մեծ մասը մասը փոխվել է, համալրվել է երիտասարդ կադրերով:

«Ոչ պրոֆեսիոնալ և կոռումպացված դատախազը չարիք է և նրա ամեն մի որոշմամբ խեղվում կամ կարող են խեղվել մարդկային ճակատագրեր»,- հայտարարեց Գ.Կոստանյանը՝ հավելելով, որ չի եղել մի դեպք, որ որևէ դատախազ փորձի կոռուպցիոն ռիսկերի դիմել և պատասխանատվության չենթարկվի: Նա նշեց, որ միայն 8 անձ պատասխանատվության է ենթարկվել կաշառքի միջնորդության համար, 2 քննիչների դեմ գործեր են հարուցվել:

Նա շեշտեց, թե դատախազության համակարգում անզիջում են ցանկացած կոռուպցիոն բնույթի ռիսկի նկատմամբ, դատախազը պետք է լինի պորֆեսիոնալ, դատախազությունում աշխատանքի անցնելու այլ չափանիշ չկա, միայն փորձառու և պորֆեսիոնալ մասնագետների աշխատանքի արդյունքում է ձևավորվում դրական պատմություն: Գ.Կոստանյանը նշեց, որ իրավագիտությունը մասնագիտություն է և ցանկացած մասնագիտություն պահանջում է զարգացում:

Կարդացեք նաև

Գլխավոր դատախազն իր խնդիրը համարեց, որ համակարգի կադրերը համալրված չլինեն զուտ «տեխնիկական» աշխատողներով, այլ մասնագիտությունը արվեստի աստիճանի բարձրացնող մասնագետներ լինեն: Գ.Կոստանյանն իր առաքելությունը համարեց բացառել ոչ պորֆեսիոնալ կաշառակեր մասնագետների առկայությունը համակարգում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս