Բաժիններ՝

Ռուսաստանը մենատիրության չի հավակնում հետխորհրդային տիրույթում. Լավրով

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր Դաշնության խորհրդում հայտարարել է, որ Ռուսաստանը մենատիրության չի հավակնում հետխորհրդային տիրույթում և ճանաչում է բազմավեկտոր արտաքին քաղաքականություն վարելու՝ իր հարևանների իրավունքները.

«Մենք չունենք գործունեության մենատիրություն այդ տիրույթում: Մենք ճանաչում ենք մեր հարևանների, նախկին խորհրդային հանրապետությունների, սակայն ներկայումս՝ ինքնիշխան պետությունների իրավունքները, ճանաչում ենք բազմավեկտոր արտաքին քաղաքականություն վարելու նրանց իրավունքները:

Ռուսաստանը նույնպես վարում է բազմավեկտոր արտաքին քաղաքականություն: Դրա համար էլ մենք ըմբռնումով ենք վերաբերվում Եվրոպայի, Ամերիկայի, մյուս տարածաշրջանների այլ խաղացողների հետ նրանց կապերին:

Միակ բանը, որը մենք պնդում ենք, այն է, որ այդ գործընթացները լինեն բաց, չունենան գաղտնի որևէ մտադրություն, քողարկված ինչ-ինչ սխեմաներ, որպեսզի ամբողջովին հաշվի առնեն բաց և անկեղծ ձևով մեր ներկայացրած Ռուսաստանի Դաշնության ազգային օրինական շահերը: Այլ կերպ ասած՝ մենք պատրաստ ենք ներդաշնակեցնել այդ բոլոր գործընթացներն ու փնտրել շահերի հավասարակշռում»:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031