Այնպիսի տպավորություն է, որ վարկերի վրա որպես դևիզ գրված լինի՝ «արի ինձ կեր». Հրանտ Բագրատյան
«Այս երկու վարկային համաձայնագրերում հստակ հայտնվում է «ենթավակառու» կերպարը, որ օրենսդրորեն նախատեսված չէ: Այսինքն, երբ կառավարությունը ստանում և փողը տալիս է համայնքներին, հասկանալի չէ այն տնտեսական մեխանիզմը, որով համայնքը 15 տարի հետո հետ կտա վարկը: Ոչ մի բան էլ հետ չի տա: Եվ այստեղից կասկած է առաջանում նման վարկերի արդյունավետութան մեջ: Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ այսպիսով վարկերի վրա որպես դևիզ գրված լինի՝ «արի ինձ կեր»»,- այսօր Աժ նիստում հայտարարեց պատգամավոր Հրանտ Բագրատյանը՝ Կոտայքի մարզում աղբավայր ստեղծելու համար ՎԶԵԲ-ից վարկ վերցնելու հարցի քննարկման ժամանակ:
ՎԶԵԲ-ը հատկացնում է 3.5 մլն եվրո վարկ և 3.5 մլն եվրո դրամաշնորհ: Նախատեսվում է Կոտայքի մարզի 7 համայնքների համար ստեղծել աղբավայր: Վարկը վերցնում է ՀՀ կառավարությունը, պետք է վճարեն համայնքները:
Հ.Բագրատյանը պահանջեց լուծել ենթավարկառուի ինստիուտը:
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների փոխնախարար Վաչե Տերտերյանը հայտարարեց, թե ենթավարկառուի ինստիտուտի հարցը լուծված է և օրենսդրության մեջ տեղավորվում է, իսկ համայնքները կկարողանան վերադարձնել վարկը. «Իրենց բյուջեների սահմաններում այս հաշվարկներին ծանոթ են և պատրաստ են վերադարձնելու: Ձեր ընդհանուր գնահատականին համաձայն չեմ, որ 3.5 մլն վարկը և 3.5 մլն դրամաշնորհը գնալու են աղբավայրի կառուցմանն ու մեքենաների ձեռքբերմանը»:
Փոխանախարարը վստահություն հայտնեց, որ վարկն արդյունավետ է և օգտակար, իսկ համայնքները այդ վարկը կվերադարձնեն: Նա նշեց, որ կիսամյակային կտրվածքով իրենք կհետևեն ծրագրին:
Մանրամասները՝ 1in.am-ի տեսանյութում