Բակո Սահակյանը Փարիզում ծաղկեպսակ է դրել Կոմիտասի հուշարձանին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 19-ին այցելել է Փարիզի «Երեւան» պուրակ եւ ծաղկեպսակ դրել Կոմիտասի հուշարձանին:
Այնուհետեւ երկրի ղեկավարն այցելել է Հայ Առաքելական Եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդարան եւ հանդիպել թեմի առաջնորդ Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանի ու թեմական խորհրդի անդամների հետ:

Հանդիպմանն արծարծվել են Արցախ-Սփյուռք կապերին, ԼՂՀ ներքին եւ արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցեր: Նախագահ Սահակյանը կարեւորել է եկեղեցու դերը Սփյուռքում հայ ինքնության պահպանման եւ հայրենիքի հետ ամուր կապերի ամրապնդման գործում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031