Օբաման Վրաստանի Անկախության օրվա կապակցությամբ շնորհավորել է Գարիբաշվիլիին

Sputnik լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Վրաստանի անկախության օրվա կապակցությամբ շնորհավորել է այդ երկրի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլիին: Օբաման ընդգծել է երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության կարևորությունը:

Այս մասին հայտնել է Վրաստանի վարչապետի մամլո ծառայությունը. «Թանկագի՛ն վարչապետ, լավագույն մաղթանքներով շնորհավորում եմ Ձեզ ու Վրաց ժողովրդին՝ մայիսի 26-ին նշվող Վրաստանի Անկախության օրվա կապակցությամբ:

Մեր երկրներին կապում է ամուր, ակտիվ ու ռազմավարական գործընկերություն: ԱՄՆ-ը հպարտ է նրանով, որ նախորդ տարի աջակցել է Վրաստանին, երբ երկրում անցկացվել են ՏԻՄ ընտրություններ, ստորագրվել է ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը, և Վրաստանը ստացել է ՆԱՏՕ-ի էական փաթեթը:

ԱՄՆ-ը ներկայումս նույնպես աջակցում է Վրաստանի ժողովրդավարական ու տնտեսական զարգացմանը, ինչը շատ կարևոր է եվրաատլանտյան ինտեգրում ապահովելու և առևտրային ու ներդրումային նոր հնարավորություններ ստեղծելու համար:

Մենք տարածաշրջանում կուտակված մարտահրավերների ֆոնին աջակցում ենք Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններում»: Օբաման կարևորել է նաև Վրաստանի դերը գլոբալ անվտանգության ապահովման հարցում:

 

Տեսանյութեր

Լրահոս