 
                        Թուրքիան մտադիր է Ադրբեջանի հետ համագործակցել նավթի ու գազի հետախուզման ոլորտում
 
                                    Թուրքական Star թերթի փոխանցմամբ՝ Թուրքիան մտադիր է Ադրբեջանի հետ համագործակցել նավթի ու գազի հետախուզման ոլորտում: Այս մասին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը: Նրա խոսքերով՝ ակնկալվում է, որ Թուրքիան նավթի ու գազի հետախուզման ոլորտում համագործակցելու է Իրանի հետ.
«Ներկայումս Թուրքիան նավթի ու գազի հետախուզման աշխատանքներ է իրականացնում Իրաքի հյուսիսում գտնվող 13 շրջանում: Դրանցից 7-ում հետախուզման աշխատանքներն իրականացնում է Turkish Energy Company (TEC) ընկերությունը: Մնացյալ 6 շրջանում էլ այդ աշխատանքներն իրականացնում է TEC-ը, սակայն արդեն Exxon Mobil ընկերության հետ համատեղ»:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        