Բաժիններ՝

ԿԺԴՀ-ը չեղյալ է հայտարարել Բան Կի Մունի այցը

Yonghap լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը հայտարարել է, որ ԿԺԴՀ-ի իշխանությունները չեղյալ են հայտարարել իր պլանավորված այցը սահմանային Կեսոն քաղաքի միջկորեական ինդուստրիալ համալիր:

Բան Կի Մունը մտադիր է եղել Կեսոն այցելել մայիսի 21-ին՝ հանդիպելու համար հարավկորեական բիզնեսի ներկայացուցիչների ու հյուսիսկորեացի աշխատավորների հետ:

Բան Կի Մունը Սեուլում ընթացող թվային տեխնոլոգիաների ֆորումի ժամանակ հայտարարել է, որ ԿԺԴՀ-ն այսօր առավոտյան դիվանագիտական խողովակներով իրեն հայտարարել է, որ չեղյալ է հայտարարում Կեսոնի արդյունաբերական համալիր իր այցի թույլտվությունը:

Բան Կի Մունն ընդգծել է, որ Փհենյանը որևէ կերպ չի պատճառաբանել իր այդ քայլը: Բան Կի Մունը տվյալ համալիր այցելած ՄԱԿ-ի առաջին գլխավոր քարտուղարն է՝ 2004 թվականին դրա գործարկումից սկսած: Բացի այդ, նա եղել է ՄԱԿ-ի առաջին գլխավոր քարտուղարը, ով ԿԺԴՀ է այցելել վերջին ավելի քան 20 տարում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս