 
                        Ճապոնիան ցանկանում է Պուտինի հետ քննարկել Կուրիլյան կղզիների հարցը
 
                                    Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Տոկիոն ակնկալում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կայցելի Ճապոնիա՝ Հարավային Կուրիլների հարցը քննարկելու համար:
Այդ մասին Ճապոնիայի մայրաքաղաքում Ռուսաստանի Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ճապոնիայի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության փոխնախագահ, նախկին արտգործնախարար Մասախիկո Կոմուրան:
Նրա խոսքերով՝ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն շատ լուրջ է վերաբերվում տվյալ խնդրին: 2014 թվականի նոյեմբերին հաղորդվել էր, որ Պուտինը մտադիր է պաշտոնական այցով Ճապոնիա ժամանել 2015 թվականին:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        