Բաժիններ՝

Հայհոյանքներից վիրավորված տղամարդը սուտ հաղորդում է տվել

Դատարան է ուղարկվել Երևանի երիտասարդի դեմ հարուցված քրեական գործը:

Քրեական գործի շրջանակներոuմ երիտասարդին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Երևանի բնակչի հետ գումարային պարտք ու պահանջի հարցի շուրջ ունեցած խոսակցության ընթացքում վերջինիս կողմից իր հասցեին ուղղված հայհոյանքներից վիրավորված, նրան պատժելու նպատակով, գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, կատարել է հանցագործության մասին սուտ մատնություն: Նախազգուշացված լինելով ակնհայտ սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին՝ նա հաղորդում է տվել այն մասին, որ իբրև տղամարդը խաբեության եղանակով իրեն Երևան քաղաքից տարել է նրան պատկանող ընկերության աշխատասենյակ և սպառնացել, որ իրեն այնտեղ պահելու է այնքան ժամանակ, մինչև իր ունեցած պարտքը չմարի:

Նախկին չդատապարտված երիտասարդը մեղադրվում է սուտ մատնություն կատարելու մեջ, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031