Եգիպտոսը վերադարձ է կատարում հին Եգիպտոսի ժամանակները. Էրդողան

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Ստամբուլում դատապարտել է Կահիրեի դատարանի որոշումը` կապված Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամմեդ Մուրսիին մահվան դատապարտելու հետ:

Էրդողանն արևմտյան երկրներին մեղադրել է այդ որոշման դեմ չբողոքելու համար: Էրդողանը 2013 թվականին զինված ուժերի կողմից Մուրսիին իշխանությունից հեռացնելը որակել է որպես հեղաշրջում.

«Ժողովրդի կողմից ընտրված Եգիպտոսի նախագահը, որի օգտին իրենց քվեն տվել է ընտրողների 52 տոկոսը, դժբախտաբար դատապարտվել է մահվան: Եգիպտոսը վերադարձ է կատարում հին Եգիպտոսի ժամանակները:

Դժբախտաբար, Արևմուտքը նախկինի նման աչք է փակում ալ-Սիսիի իրականացրած հեղաշրջման վրա: Նրանք իրենց երկրներում չեղյալ են հայտարարել մահապատիժը, նրանք Եգիպտոսում այդ մահապատժին հետևում են որպես հանդիսատեսներ»:

Տեսանյութեր

Լրահոս