Բաժիններ՝

Կահիրեի դատարանը Մուրսիին դատապարտել է մահվան

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` Կահիրեի դատարանը Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամմեդ Մուրսիին ու «Մուսուլման եղբայրներ» շարժման 105 կողմնակիցների դատապարտել է մահվան:

Դատավճիռը կայացվել է երկու գործով, որոնցից մեկն առնչվում է 2011 թվականին բանտից «Մուսուլման եղբայրներ» շարժման առաջնորդների զանգվածային փախուստից, իսկ մյուսը` օտար պետության օգտին լրտեսությանն ու պետական դավաճանությանը:

Պետական դավաճանության մասին գործում չի շոշափվել Մուրսիի անունը, նրան մահվան են դատապարտել բանտից փախչելու համար: Բանտից զանգվածային այդ փախուստը, որին մասնակցել է Մուրսին, տեղի է ունեցել եգիպտական հեղափոխության օրերին` 2011 թվականի հունվարի 25-ին:

Դատարանի կայացրած մահվան դատավճիռը դեռ պետք է հաստատի Եգիպտոսի գերագույն մուֆթի Շաուկի Ալլամը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031