Բաժիններ՝

Շամանների 30 կարևորագույն խորհուրդները

cluber.com-ը ներկայացնում է 30 խորհուրդ շամանների կողմից` կյանքի այն նշանների մասին, որոնք անհրաժեշտ է նկատել:

1. Երբ քայլում եք փողոցով և հանդիպում եք փետուրի, վերցրեք այն և տարեք տուն: Կարող եք այն դնել մի ամանի մեջ կամ կախել, կամ էլ կարող եք պարզապես դնել պահարանի վրա: Փետուրը հզոր թալիսման է` ուղարկված երկնքից:

2. Գետերից քարեր հավաքեք: Դրանք մեծ ուժ ու էներգիա ունեն:

3. Ձեր ամբողջ ուժով փորձեք օգնել մարդկանց:

Կարդացեք նաև

4. Դժվարությունը ձևականություն է: Լուրջ դժվարությունները, իհարկե, լուրջ են, բայց ձևականություն են: Կա երկինք, և այն երբեմն ծածկվում է ամպերով: Բայց եթե ջանք գործադրենք, ապա կտեսնենք այդ նույն կապույտ երկինքը:

5. Երազանքին մոտենալու համար երբեմն բավական է միայն առաջին քայլը: Մի վախեցեք դժվարություններից. դրանք միշտ կան ու կլինեն:

6. Ձեզ համար առաջնային բարոյական սկզբունք պետք է լինի ուրիշներին վնաս չպատճառելը:

7. Երբ դուք այլ մարդկանց համար դառնաք երջանկության աղբյուր, այդ ժամանակ կդառնաք աշխարհի ամենաերջանիկ մարդը:

8. Օրվա մեջ գոնե մեկ ժամ տրամադրեք լռությանը:

9. Սիրելու կարողությունն աշխարհի բոլոր հմտություններից ամենավեհն է: Կարողացեք սիրել բոլորին, անգամ՝ թշնամիներին:

10. Մի նետեք աղբը ջրի մեջ: Ջրի հոգին կարող է բարկանալ: Վերջինիս սիրաշահելու համար ջրի մեջ նետեք հաց, կաթ, մետաղադրամներ:

11. Սովորաբար մենք մեր անցյալն անվանում ենք ոսկե ժամանակ: Դա սխալ է: Պետք է հասկանալ, որ յուրաքանչյուր նոր եկած ակնթարթն է հենց այդ ոսկե ժամանակը:

12. Չկա բացարձակ կրոն ու հավատք, Աստված մեկն է: Այնպես որ, ում ուզում եք՝ աղոթեք, բայց պետք է հիշել մի քանի կարևոր պատվիրաններ. ապրել խղճի թելադրանքով, հարգել նախնիների հիշատակը, սիրել:

13. Եթե ունեք աշխարհը փոխելու նպատակ, նախ և առաջ փոխեք ինքներդ ձեզ:

14. Մի շատ լավ ասացվածք կա. «Օգնողի ձեռքը չի աղքատանում»: ձեր հնարավորության չափով փորձեք գումար տալ կարիքավորներին ու աղքատներին: Ու կարևոր չէ գումարի չափը, կարևոր է բուն գործընթացը:

15. Կյանքը չափազանց կարճ ժամանակահատված է: Մի ծախսեք այն վեճերի, ալկոհոլի ու արցունքների վրա: Դուք կարող եք բարիք գործել:

16. Եթե ձեր սիրելին բարկանում է ձեր վրա, սակայն դուք մեղավոր չեք, պարզապես գրկեք նրան ամուր-ամուր, և նա կհանգստանա:

17. Եթե դուք հոգեպես վատ վիճակում եք և զգում եք թուլություն, ապա պարզապես երգեք:

18. Միշտ հիշեք, որ չկա առավել ճշմարիտ կրոն, առավել ճշմարիտ հավատք ու առավել խելացի քահանաներ: Աստված մեկն է: Նա լեռան գագաթն է, իսկ հավատքն ու կրոններն այդ գագաթին հասնելու ճանապարհներն են:

19. Եթե որոշել եք ինչ-որ բան անել՝ մի կասկածեք ձեր ուժերին:

20. Հիշեք մի շատ կարևոր բան. մարդ միշտ արժանանում է նրան, ինչին արժանի է:

21. Կյանքը կարող է ձեր դիմաց կանգնել երես առ երես, կամ էլ այլ տեղով, բայց քչերն են հասկանում, որ հենց իրենք անձամբ են պտտում կյանքը:

22. Եթե ուզում ես, որ քեզ հարգեն, նախ և առաջ ինքդ հարգիր դիմացինիդ:

23. Մի՛ խմեք: Ընդհանրապես մի խմեք: Սպիրտային խմիչքը կործանում է մարդու օրգանիզմը, ուղեղն ու հոգին: Եթե ուզում եք զվարճանալ` երաժշտություն լսեք: Եթե ուզում եք ինչ-որ մեկի հետ ընդհանուր լեզու գտնել` թեյ խմեք: Իսկ կանանց հետ ծանոթանալու համար կան, վերջիվերջո, կոնֆետները:

24. Երբեք ոչ մի բանի համար մի ափսոսացեք: Ինչը  որ բարին է՝ դա էլ կատարվում է:

25. Այն քարերը, որոնք արտաքնապես հիշեցնում են կենդանիների պատկերներ, չի կարելի առանց արարողակարգի վերցնել: Հակառակ դեպքում դժբախտություն կպատահի: Դուք նախ և առաջ պետք է տվյալ վայրի պահապան ոգուն դիմեք` այդ քարը վերցնելու խնդրանքով:

26. Լսելով լավ երաժշտություն` դուք ձերբազատվում եք օրվա ընթացքում կուտակված բացասական էներգիայից: Երաժշտությունն ինքնատիպ մեդիտացիայի տեսակ է, որն օգնում է ներդաշնակ լինել ինքներս մեզ հետ:

27. Որպեսզի շնչելն ավելի հեշտ լինի, իսկ սիրտը չսեղմվի, սովորեք արտասվել:

28. Եթե այնպիսի իրավիճակ է, որի լուծումը չեք գտնում, բարձրացրեք ձեր ձեռքը վերև, այնուհետև կտրուկ իջեցրեք՝ ասելով՝ «թող գնա գրողի ծոցը», և մտածեք ևս մեկ անգամ: Եվ, ինչպես Մեծագույնն էր ասում. «Անգամ եթե քեզ կերել են, դու ունես երկու տարբերակ»:

29. Երբ կինը գնում է մթերքներ, նա գնում է իր ընտանիքի գալիք օրերի երջանկությունը:

30. Եթե դուք ձեզ վատ եք զգում, և ձեզ ինչ-որ բան անհանգստագնում է, սկսեք մարմնով` պարի նմանվող սահուն շարժումներ կատարել: Դուք կվերադարձնեք ձեր էներգիան և կմաքրեք ուղեղը տառապանքներից:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս