Ադրբեջանը ԵՄ-ի հետ չի ստորագրի Ասոցացման համաձայնագիր. Վալեհ Ալեսկերով

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ` Ադրբեջանը ԵՄ-ի հետ չի ստորագրի Ասոցացման համաձայնագիր: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակ Վալեհ Ալեսկերովը:

Նա հիշեցրել է Թուրքիայի ավելի քան 50-ամյա ջանքերի մասին, ով ապարդյուն փորձում է անդամակցել ԵՄ-ին` ընդգծելով, որ այդ ընթացքում ԵՄ-ին անդամակցել են մի շարք քրիստոնեական երկրներ, մինչդեռ մուսուլմանական Թուրքիան` ոչ:

Ալեսկերովը հայտնել է, որ իրավիճակն այլ է Ադրբեջանի պարագայում, և որ իրենք պահանջում են, որպեսզի իրենց հետ խոսեն որպես իրավահավասար գործընկերոջ. «Ոմանք ասում են, որ Ադրբեջանը չի ցանկանում ԵՄ-ի հետ ստորագրել Ասոցացման համաձայնագիր:

Դա ճիշտ է: Ադրբեջանն ի սկզբանե պահանջել է, որ ճանաչվի երկրի տարածքային ամբողջականությունը և միայն դրանից հետո դրվի համաձայնագրի հիմքը: Սակայն նրանք չեն գնում դրան, ինչի համար էլ Ադրբեջանը չի ստորագրի այդ համաձայնագիրը»:

Տեսանյութեր

Լրահոս