Կյանքի 19 ոսկե կանոնները
fit4brain.com-ը առանձնացրել է կյանքի 19 ոսկե կանոնները, որոնք միշտ գործում են:
1) Փոխադարձության կանոն.
Նախքան ուրիշի սխալները դատելը, ուշադրություն դարձրեք Ձեր վրա: Նա, ով ցեխ է շպրտում, չի կարող մաքուր ձեռքեր ունենալ:
2) Ցավի կանոն.
Վիրավորված մարդն ինքն է ուրիշներին վիրավորում:
3) Վերին ճանապարհի կանոն.
Մենք անցնում ենք ավելի բարձր մակարդակի, երբ սկսում ենք ուրիշներին ավելի լավ վերաբերվել, քան նրանք վերաբերվում են մեզ:
4) Բումերանգի կանոն.
Երբ մենք օգնում ենք ուրիշներին, օգնում ենք ինքներս մեզ:
5) Մուրճի կանոն.
Երբեք մուրճ մի օգտագործեք Ձեր զրուցակցի ճակատի մոծակին սպանելու համար:
6) Փոխանակման կանոն.
Ուրիշներին իրենց տեղը դնելու փոխարեն՝ Ձեզ դրեք ուրիշների տեղը:
7) Սովորելու կանոն.
Յուրաքանչյուր մարդ, ում մենք հանդիպում ենք, պոտենցիալ հնարավորություն ունի մեզ ինչ-որ բան սովորեցնելու:
8) Խարիզմայի կանոն.
Մարդիկ հետաքրքրություն են ցուցաբերում նրա նկատմամբ, ով հետաքրքրվում է իրենցով:
9) 10 միավորի կանոն.
Մարդկանց լավագույն որակների նկատմամբ հավատը ստիպում է նրանց բացահայտել իրենց լավագույն որակները:
10) Իրավիճակի կանոն.
Երբեք թույլ մի տվեք, որ իրավիճակը Ձեզ համար ավելին նշանակի, քան փոխհարաբերությունները:
11) Bob-ի կանոն.
Եթե Bob-ը պրոբլեմներ ունի բոլորի հետ, որպես կանոն՝ գլխավոր պրոբլեմը հանդիսանում է հենց ինքը՝ Bob-ը:
12) Հասանելիության կանոն.
Ինքն իր հետ հարաբերությունների թեթևությունն օգնում է ուրիշներին՝ իրենց ազատ զգալ մեզ հետ:
13) Խրամատի կանոն.
Երբ պատրաստվում ես մարտի, այնպիսի խրամատ փորիր, որ այնտեղ ընկերոջդ էլ տեղ լինի:
14) Հողագործության կանոն.
Բոլոր փոխհարաբերությունները կարելի է և պետք է փխրեցնել:
15) 101 տոկոսի կանոն.
Գտնել 1 տոկոս, որի հետ մենք համաձայն ենք, և ավելացնել նրա վրա մեր ջանքերի 100 տոկոսը:
16) Համբերության կանոն.
Ճանապարհորդել ուրիշների հետ՝ ավելի դանդաղ է, քան միայնակ: Ցանկանում եք գնալ հեռու՝ գնացեք միասին, ցանկանում եք գնալ արագ՝ գնացեք մենակ:
17) Մեդալի երկու կողմի կանոն.
Փոխհարաբերությունների իրական ստուգումը կայանում է ոչ միայն նրանում, թե մենք ինչքան հավատարիմ ենք մեր ընկերներին, երբ նրանք անհաջողության են մատնվում, այլ նաև նրանում, թե մենք ինչքան ենք ուրախանում, երբ նրանք հասնում են հաջողության:
18) Համակրանքի կանոն.
Այլ հավասար պայմաններում մարդիկ ձգտում են աշխատել նրանց հետ, ով իրենց դուր է գալիս: Այլ անհավասար պայմաններում նրանք, միևնույնն է, անում են դա:
19) Համագործակցության կանոն.
Համատեղ աշխատանքը բարձրացնում է համատեղ հաղթանակի հավանականությունը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը