Բաժիններ՝

Այսօր առավոտյան խոշոր հրդեհ է բռնկվել Մոսկվայում, որը տեսանելի է եղել Կարմիր հրապարակից

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` այսօր առավոտյան խոշոր հրդեհ է բռնկվել Մոսկվայի հյուսիս-արևելքում գտնվող պահեստներից մեկում:

Սկզբնական շրջանում հրդեհն առնչվել է մոտ 500 քառակուսի մետր տարածքի, սակայն ավելի ուշ այն կրկնակի մեծացել է` իրենում ընդգրկելով մինչև հազար քառակուսի մետր տարածք:

Այս մասին հայտնել է Մոսկվայի ԱԻՆ-ի գլխավոր վարչությունը: Նախնական տվյալներով տուժածներ չկան: Հրդեհը մարելու գործընթացում ներգրավվել է մոտ 20 միավոր տեխնիկա ու ուղղաթիռ:

Հրդեհի ծուխը տեսանելի է եղել մի քանի կիլոմետրից, այդ թվում նաև քաղաքի կենտրոնից, ուր տվյալ րոպեներին անցկացվել է Հաղթանակի զորահանդեսը:
115416 115412 115413 115414

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս