Անհավանական կմախքներ են հայտնաբերվել Հռոմի կատակոմբներում

Հռոմի փողոցներից մեկի ընդհատակում դեռևս 1578 թվականին հայտնաբերվել են լաբիրինթոսաձև մի շարք դամբարաններ: Վերջիններում իրենց հանգրվանն էին գտել քրիստոնեության վաղ շրջանի նահատակների կմախքները, ովքեր իրենց խիզախության և քրիստոնեական համոզմունքներին անմնացորդ նվիրվելու համար սրբեր էին համարվում:

Այս կմախքներից շատերը, որոնց հայտնաբերողները տվել են «կատակոմբների սրբեր» անվանումը, հետագայում բաժանվեցին Եվրոպայի տարբեր երկրներում (հիմնականում` Գերմանիայում) այն բազմաթիվ սուրբ մասունքների դիմաց, որոնք ավիրվել, գողացվել կամ ջախջախվել են Բողոքական Ռեֆորմացիայի ընթացքում:

Տարբեր երկրներ հասցնելուց հետո յուրաքանչյուր կմախքի զարդարել են թանկարժեք հագուստներով և զանազան թանկագին զարդերով, թագերով, զենքով և անգամ կեղծամներով:

Կմախքները ցուցադրության են հանվել եկեղեցիներում, որպեսզի այցելուներին հիշեցնեն այն մասին, որ նրանց հարստություն և առատություն է սպասում մահից հետո, եթե նրանք ուխտել են հավատարիմ մնալ քրիստոնեական կրոնին:
Սա ասես Դեն Բրաունի վեպերից հեքիաթ լինի, այնինչ այս ամենը փաստացի և ճգրիտ է:

Հիացած այս հայտնագործությամբ և «Կատակոմբի սրբերի» մասին պատմությամբ` արվեստի և պատմության մասնագետ (և ինչպես ինքն է խոստովանել «մասունքների որսորդ») Փոլ Քոդոնարիսը ճանապարհորդել է ողջ Եվրոպայով` փորձելով պարզել և գրի առնել յուրաքանչյուր Սրբի կարգավիճակը: Կմախքներից շատերը դեռ նոր պետք է ցուցադրվեն: Դրանք պահված էին հատուկ արկղերի մեջ` սպասելով հասարակությանը ցուցադրվելու իրենց հերթին:

Փոլն իր «Երկնային մարմինները. պաշտամունքային գանձերը և տպավորիչ սրբերը կատակոմբներից» վերնագրով գրքում ներկայացնում է այս սրբերի ուշագրավ ծագումն ու պատմությունը: Այնտեղ կան հետևյալ հարցադրումները. «Ովքե՞ր էին նրանք: Ի՞նչ կերպ են նրանք մահացել: Ո՞վ է կարգադրել նրանց տեղադրել կատակոմբներում և ինչո՞ւ են նրանք մոռացության մատնվել Եվրոպայի կրոնական հաստատություններում այդքան երկար ժամանակ»: Հեղինակի աշխատությունը ծառայում է իբրև համոզիչ փաստաթուղթ մոռացված դարաշրջանի մոռացված մասունքների մասին:

0q9Ztc2

3rBsI7K

12FssQ5

DkWW0Rz

eNaZIzC

Heavenly-Bodies-Cult-Treasures-and-Spectacular-Saints-from-the-Catacombs   PrmzR0E

pL8chle mEOqXbT HJpf53V

zbKwxsV

Պատրաստեց` Անի Գաբուզյանը

Տեսանյութեր

Լրահոս