Ավելի առողջ լինելու 7 ճանապարհ

Լավատեսությունը լավ է և՛ մարմնի, և՛ մտքերի համար: Հետազոտությունները ցույց են տվել, որ լավատեսներն ունեն առողջ սիրտ, առողջ ուղեղ, ուժեղ իմունիտետ և, ի վերջո, ավելի երկար են ապրում, քան հոռետեսները: Մարդը, սակայն, չի ծնվում լավատես, կյանքի այս կամ այն փուլում յուրաքանչյուր ոք ինքն է ընտրում՝ լինել լավատե՞ս, թե՞ ոչ: Այնուամենայնիվ, կարևոր է հասկանալ, որ լավատեսության հիմնական կանոնն ինքդ քեզ այս կարողությունները սովորեցնելն է: mindbodygreen.com-ը ներկայացնում է մի քանի ուղիներ, որոնք կօգնեն ձեզ լավատես դառնալ:

1. Ամեն օր շնորհակալություն ասելու պատճառ գտեք:

Լավատեսի նման ապրեք և շնորհակալություն հայտնեք յուրաքանչյուր մանրուքի համար: Յուրաքանչյուր օրվա սկզբում կամ վերջում, օրացույցի վրա կամ ամսագրում նշեք 3 պարզ բաներ, որոնց համար շնորհակալ եք, որքան էլ դրանք աննշան լինեն:

2. Մի՛ անհանգստացեք աննշան բաների համար

Կարդացեք նաև

Փոքր-ինչ կարեկցանք ունեցեք: Այլ կերպ ասած՝ դադարեք քննադատել և սկսեք ապրել: Կեղտ մի շպրտեք ձեր շրջապատի մարդկանց վրա: Սովորեք համբերատար լինել և մի նյարդայնացեք մանր բաներից:

3. Ամեն ինչում լավ կողմեր գտեք:

Երբ ամեն ինչ բարդանում է, լավատեսները փորձում են գտնել ամեն ինչի լավ կողմերը: Դուք նույնպես պետք է այդպես անեք: Լավը գտնելով և դրանից դաս քաղելով՝ ավելի քիչ եք տառապում աննշան բաների համար և ավելի շուտ եք դուրս գալիս այդ իրավիճակից:

4. Հավատով կարող եք սարեր շրջել:

Երբ առերեսվում եք մարտահրավերների հետ, ինքներդ ձեզ հիշեցրեք, որ շատ բաների միջով եք անցել, և ինչ էլ հետագայում լինի՝ դուք կհաղթահարեք: Եվ ինչ էլ հետագայում լինի՝ ոչ թե ջրհեղեղ, այլ նոր կյանք և արևոտ օրեր կլինեն:

5. Ճիշտ ընտրություն կատարեք:

Բոլորս էլ մեր կյանքում ընտրության առջև ենք կանգնում: Լավատեսներն ընտրում են գեղեցիկ լուսանկարներ, ոգեշնչող ֆիլմեր, հոգին շոյող երաժշտություն, ծիծաղելի վիդեոներ և հեռուստատեսային շոուներ, այս ճանապարհով դուք նույնպես ավելի լավատես կդառնաք: Դադարեցրեք տխուր նկարներ նայելը:

6. Դադարեք շփվել բացասական մարդկանց հետ:

Երբ խոսք է գնում լավատեսության մասին, պետք է նախ և առաջ դադարեցնել շփումը բոլոր այն մարդկանց հետ, ովքեր բացասական ազդեցություն են ունենում ձեզ վրա: Եթե ձեր շրջապատում կան հոռետեսներ, փորձեք սահմանափակել նրանց հետ ձեր շփումը:

7. Ինքներդ ձեզ հետ խոսելիս ճիշտ բառեր ընտրեք:

Սա ինքնակառավարման գործընթաց է. լավատեսների դրական մտքերն ու ինքնավստահությունն օգնում են հաղթահարել բազմաթիվ դժվարություններ: Նույնիսկ, եթե գործերը վատ են գնում, լավատեսությունն օգնում է իրենց՝ ավելի շուտ հաղթահարել այդ դժվար իրավիճակը:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

 

Տեսանյութեր

Լրահոս