Բաժիններ՝

Հայաստանում կկառուցվի սպասքի գործարան

ՀՀ կառավարությունը  երեք տարով հետաձգել է «Ռոյալ Սթոնվեյր» ՍՊԸ կողմից իրականացվող ներդրումային ծրագրով ներմուծվող 200 մլն դրամը գերազանցող ապրանքների ԱԱՀ վճարման ժամկետը: Ընկերությունը նախատեսում է կառուցել խեցեգործական բարձրորակ իրերի՝ սպասքի գործարան՝ այն հագեցնելով տվյալ բնագավառում առկա ժամանակակից սարքավորումներով, կատարել շուրջ 1.09 մլրդ դրամի ներդրում: Իտալական սարքավորումներով տարեկան կարտադրվի շուրջ 0.3 մլրդ դրամի ապրանք (2015թ.), որի զգալի մասը կարտահանվի Եվրամիության և ԱՊՀ երկրներ, ԱՄՆ և այլուր: Ներդրումային ծրագրի իրագործմամբ կստեղծվի մոտ 80 աշխատատեղ: Որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության այսօրվա նիստում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031