Բաժիններ՝

Նյու Յորքից շաբաթական մեկ չվերթ կիրականացվի դեպի Հավանա

NBC-ի փոխանցմամբ՝ JetBlue-ն սկսել է վաճառել Նյու Յորքի՝ Ջոն Քենեդիի անվան օդանավակայանից դեպի Հավանա չվերթի տոմսեր: Այդպիսով, ավիաընկերությունը կդառնա առաջին խոշոր ավիափոխադրողը, ով չվերթներ կիրականացնի Կուբայից դեպի Նյու Յորք, քանի որ վերջին շրջանում մեղմացվել են այցերի վրա դրված սահմանափակումները:

Ակնկալվում է, որ չվերթները կմեկնարկեն հուլիսի 3-ին: Ուղևորներին տեղափոխելու է 150 տեղանոց Airbus A320 օդանավը: Նյու Յորքից Հավանա չվերթներն իրականացվելու են ամեն ուրբաթ՝ ժամը 12.00-ին:

Ոչ վաղ անցյալում Կուբա է մեկնել Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Կուոմոն: Նրա խոսքերով՝ այցը միտված է եղել տնտեսական նոր հարաբերությունների զարգացմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031