Բիլ Գեյթսի կյանքի կանոնները
Բիլ Գեյթսը ծնվել է 1955 թվականի հոկտեմբերի 28-ին, Վաշինգտոնի Սիեթլ քաղաքում: Ամերիկացի բիզնես մագնատ, համակարգչային ծրագրավորող և բարերար։ Գեյթսը Մայքրոսոֆթի՝ աշխարհի ամենամեծ ծրագրային ապահովման ընկերության նախկին գործադիր տնօրենն է և ներկայիս նախագահը, որը նա հիմնադրել է Պաուլ Ալենի հետ համատեղ։
Կյանքի կանոններն ու օգտակար խորհուրդները:
Ես անպատկառ չեմ: Ընդհակառակը. ես հիասթափված եմ, ես համեստ եմ, ես քաղաքավարի եմ:
Գումարը խելամիտ ծախսելը նույնքան բարդ է, որքան այն վաստակելը:
Բիզնեսը հրաշալի խաղ է. մշտական մրցակցություն, կանոնների նվազագույն քանակ, իսկ հաշիվն այս խաղում իրականացվում է գումարով:
Հաջողությունը ոչինչ չի սովորեցնում: Այն միայն համոզում է խելացի մարդկանց, որ նրանք չեն կարող պարտվել:
Կյանքը դառնում է ավելի զվարճալի, եթե բոլոր մարտահրավերներին մոտենում ես ստեղծագործաբար:
Մի քանի տարի անց համակարգիչները կունենան անհատականություն: Նրանք կհասկանան մեր ձայնային հրահանգները: Նրանք գուցե նաև արտահայտեն իրենց կարեկցանքը մեր նկատմամբ, երբ մենք լինենք անտրամադիր: Բայց դա չի նշանակում, որ համակարգիչներն իսկապես կմտածեն. դեռ:
Կյանքն անարդար է, համակերպվիր:
Մի շփոթեք իրական կյանքն այն ամենի հետ, ինչը ցույց են տալիս հեռուստատեսությամբ:
Աշխարհին չի հետաքրքրում քո ինքնազգացողությունն ու ինքնագնահատականը: Աշխարհը քեզնից ձեռքբերումների է սպասում:
Հեռացեք ամբոխից:
Վախեցեք պարտություն կրելուց:
Եղեք վճռական:
Ուսումնասիրեք մրցակիցներին:
Մտածեք:
Պատրաստեց Անի Գաբուզյանը