
Ինչպիսին պետք է լինի իդեալական քաշը (աղյուսակ)

Կատարյալ այն քաշն է, որն օպտիմալ է ձեր ինքնազգացողությանը: Եթե ձեզ դուր եք գալիս որոշակի քաշի դեպքում և ձեզ լավ եք զգում, ապա հրաշալի է: Ժամանակակից դիետաները ստիպում են կասկածել՝ արդյոք ձեր քաշը կատարյա՞լ է, թե՞ ոչ: Ձեզ ենք ներկայացնում աղյուսակ, որը կօգնի հաշվարկել ձեր իդեալական քաշը: Այն ստեղծվել է բժիշկների կողմից, ովքեր հստակ հաշվարկել են առողջ մարդու հասակի և քաշի հարաբերակցությունը: Իհարկե, ուշադրություն պետք է դարձնել ոչ միայն քաշին, այլև՝ մկանային զանգվածին, և արդյոք դրանք մարզվա՞ծ են, թե՞ ոչ: Մկանների և ճարպերի ճիշտ հարաբերակցության դեպքում օրգանիզմում ավելորդ քաշի հետ կապված խնդիրներ չեն առաջանա, չէ՞ որ մկաններն են պատասխանատվություն կրում ճիշտ նյութափոխանակության համար:
Պարտադիր սպորտով զբաղվեք: Պետք չէ մեծ հույսեր կապել դիետաների հետ, քանի որ խիստ դիետաների դեպքում կկորցնեք մկանային զանգված, ինչը կհանգեցնի նյութափոխանակության դանդաղեցման, իսկ սա վատ կազդի ձեր առողջության և կազմվածքի վրա:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը