Բաժիններ՝

Տեղաբաշխվել են 500 մլն դրամ ծավալով պարտատոմսեր

Մայիսի 04-ին տեղի է ունեցել 52 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT52025168 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը՝ 978 մլն դրամ, որից մրցակցային` 863 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային՝ 115 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 442 235 582 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 12.9184 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 12.9700 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 4 գործակալ և գանձապետական պահառուն:

ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս