«Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղին բաց կլինի երրորդ կողմերի համար. Սամիր Շարիֆով
Abc.az-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանը երրորդ կողմերի համար բացում է «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղին: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովը՝ ընդգծելով, որ նախագիծն առաջին հերթին ուղղված է երկրի ճանապարհա-տրանսպորտային պոտենցիալի ուժեղացմանը.
«Նախագիծը միաժամանակ կարող է բարենպաստ ու կարևոր լինի երրորդ երկրների և մասնավորապես Չինաստանի համար, քանի որ նրա հյուսիս-արևմտյան շրջաններից չինական արտադրանքը Կենտրոնական Ասիայի, Կասպից ծովի, Ադրբեջանի, Վրաստանի ու Թուրքիայի տարածքով եվրոպական շուկաներ հասցնելու տեսանկյունից հանդիսանում է լավ հնարավորություն»:
ԲԹԿ-ի կառուցումը պետք է ավարտվի մինչև ընթացիկ տարեվերջ: