Թուրքիան ու Ադրբեջանը քննարկել են ռազմական համագործակցության հեռանկարները
Haqqin.az պորտալի փոխանցմամբ` Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է Թուրքիայի Ժանդարմերիայի ուժերի շտաբի պետ Իրբրահիմ Յաշարին ու նրան ուղեկցող անձանց: Այս մասին հայտնել է Ադրբեջանի ՊՆ-ի մամլո ծառայությունը:
Հանդիպման ժամանակ Հասանովն ընդգծել է, որ անշեղորեն ընդլայնվում է երկու երկրների միջև ռազմական համագործակցությունը: Խոսելով Ղարաբաղյան հակամարտության մասին` Հասանովը հայտարարել է, որ այն «տարածաշրջանի կայունության ու խաղաղության գլխավոր սպառնալիքն» է:
Հանդիպման ժամանակ քննարկվել են Թուրքիայի ու Ադրբեջանի միջև ռազմական համագործակցության հեռանկարները: Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Ադրբեջանում Թուրքիայի ռազմական կցորդ, բրիգադի գեներալ Նևզաթ Թաշդելերը: