Թևոսիկի եղբոր սպանության գործի քննությունը հետաձգվեց
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հետաձգվեց քրեական աշխարհում հայտնի Թևոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության գործի քննությունը: Դատական նիստին չէր ներկայացել գործով մեղադրողը, ում բացակայության պատճառով էլ նիստը հետաձգվեց. հաջորդ դատական նիստը տեղի կունենա ապրիլի 15-ին:
Հիշեցնենք, որ Իսրայել Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա կազմակերպել և օժանդակել է Մովսես Ներսիսյանի կողմից Արթուր Սաֆարյանի սպանության կատարմանը, ապա այդ հանցանքը թաքցնելու նպատակով զրկել է կյանքից Մովսես Ներսիսյանին, բացի այդ, ապօրինի ձեռք է բերել և կրել է փամփուշտներ, ինչպես նաև ապօրինի ձեռք է բերել ու ավտոտնակում առկա երկաթյա պահարանում պահել է 4 հատ ճայթիչներ և նետողական պայթուցիկ նյութերի շարքին դասվող` գործարանային արտադրության դեղնաշականակագույն և շականակագույն գլանաձև արկային վառոդի թվով 5 հատ հատիկներ: