«Ինձ համար մեծ հաճույք էր նման մարզչի հետ աշխատելը». Հենրիխ Մխիթարյանը՝ Շալանդի մասին
ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականի և Դորտմունդի Բորուսիայի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքի իր էջում շնորհակալություն է հայտնել ՀՀ ֆուտբոլի հավաքականի արդեն նախկին գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդին։
«Ցանկանում եմ իմ խորին երախտագիտությունը հայտնել մեր մարզիչ Բեռնար Շալանդին` հայկական ֆուտբոլում իր ներդրման, իր նվիրվածության և պրոֆեսիոնալիզմի համար։ Անձամբ ինձ համար մեծ հաճույք էր նման մարզչի հետ աշխատելը և ես շատ եմ գնահատում այն խորհուրդները, որ նա ինձ տվել է։ Իհարկե, մեր աշխատանքը կարճ տևեց, բայց ես անկեղծորեն ուզում եմ շնորհակալություն հայտնել նրան աջակցության համար և հաջողություն մաղթել՝ իր հետագա նախագծերում»,- ասել է Մխիթարյանը։