Բաժիններ՝

Ավստրալիան պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

BBC-ի փոխանցմամբ՝ Ավստրալիայի արտգործնախարար Ջւլիա Բիշոպը հայտարարել է, որ Ավստրալիան Ռուսաստանի դեմ սահմանել է սահմանափակիչ միջոցներ, որոնք նման են այդ երկրի դեմ ԱՄՆ-ի, Կանադայի ու Եվրոպայի սահմանած միջոցներին: Բիշոպը մանրամասնել է, որ սահմանափակիչ միջոցները մասնավորապես առնչվում են զենքի առևտրին, ֆինանսական ու նավթագազային ոլորտին:

Մարտի 3-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մեկ տարով երկարաձգել էր Ռուսաստանի դեմ 2014 թվականին սահմանած պատժամիջոցների ժամկետը: Պատժամիջոցները հանդիսանում են Ուկրաինայում ռուսական ագրեսիայի պատասխանը: ԵՄ-ի առաջնորդները պայմանավորվել են, որ Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների ժամկետը կարող է երկարաձգվել մինչև տարեվերջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031