
Պակիստանը զորքեր կուղարկի Եմենի շիա ապստամբների դեմ

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Պակիստանի իշխանությունները մտադիր են զորքեր ուղարկել Եմեն՝ տեղի շիա ապստամբների դեմ պայքար մղելու համար: Այս մասին հայտարարել է պաշտոնական Իսլամաբադի ներկայացուցիչը:
Նրա խոսքերով՝ պակիստանցի զինվորականները կուղարկվեն Սաուդյան Արաբիա՝ միանալու համար արաբական երկրների դաշինքին, որը պայքար է մղում Եմենի շիա ապստամբների դեմ: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Պակիստանը Եմենից տարհանել է իր ավելի քան 500 քաղաքացիների և ռազմանավեր է ուղարկել տարածաշրջան: