Ադրբեջանում դատում են գերի ընկած հայ զինվորին

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանում քրեական գործ են հարուցել գերեվարված հայ զինծառայող Արսեն Բաղդասարյանի նկատմամբ: Նրա գործով դատալսումները տեղի կունենան Գյանջայի՝ ծանր հանցագործությունները քննող դատարանում:

Դատարանի նախապատրաստական նիստը նշանակված է ապրիլի 7-ին, ժամը 10:00-ին: Արսեն Բաղդասարյանը գերեվարվել է նախորդ տարվա դեկտեմբերի 26-ին, Ակնայի (Աղդամ) հատվածում: Նրա նկատմամբ զինդատախուզությունը քրեական գործ է հարուցել:

Բաղդասարյանը մեղադրվում է Ադրբեջանի քրեական օրենսգրքի հետևյալ հոդվածները խախտելու մեջ՝ 218.2 (հանցավոր կազմակերպության անդամ), 29,120.2.7 (2 կամ մի շարք անձանց միտումնավոր սպանելու փորձ), 29,120.2.12 (ազգային, ռասայական, կրոնական ատելության կամ թշնամանքի շարժառիթով միտումնավոր սպանություն) և 29,282.2 (պայթյունի իրագործում՝ ուղղված կառույցներն վնաս պատճառելուն կամ կործանելուն):

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031