Բաժիններ՝

Մեծ Բրիտանիայի խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն մայիսի 7-ին. Քեմերոն

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը պաշտոնապես հայտարարել է, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են մայիսի 7-ին:

Նա հայտարարել է խորհրդարանի ցրման ու նախընտրական կամպանիայի մեկնարկի մասին՝ իր հայրենակիցներին կոչ անելով աջակցել իր գլխավորած Պահպանողական կուսակցությանը: Ավելի վաղ վարչապետն այցելել է Բուքինգեմյան պալատ և հանդիպել էր թագուհի Էլիզաբեթ 2-րդի հետ:

Թագուհին նրան է հանձնել «թագավորական հռչակագիրը», որում նշված են խորհրդարանի ներկայիս կազմի ցրման (մարտի 30) և երկրի բոլոր 650 օկրուգներում ընտրություններ անցկացնելու, ինչպես նաև խորհրդարանի նոր կազմի աշխատանքների մեկնարկի ժամկետները:

Քեմերոնն այս տարի թագուհուն խնդրել է խորհրդարանը գումարել մայիսի 18-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս