Իրանը նոտա է հղել Թուրքիային. Radikal
Թուրքական Radikal թերթի փոխանցմամբ՝ Իրանը նոտա է հղել Թուրքիային: Այն բանից հետո, ինչ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը քննադատեց Իրանին՝ հայտարարելով, որ նա պետք է իր ուժերը դուրս բերի Եմենից, Սիրիայից ու Իրաքից, Իրանի ԱԳՆ հրավիրվեց Թեհրանում Թուրքիայի գործերի ժամանակավոր հավատարմակատար Բարըշ Սայգընը:
Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ-ի խոսնակ Մարզիե Աֆհամը, ով ընդգծել է, որ իրենք Թուրքիայի ներկայացուցչից պահանջել են հստակ ու համոզիչ պատասխան տալ իրենց՝ կապված Էրդողանի անտեղի ու արտասովոր մեկնաբանությունների հետ: Աֆհամի խոսքերով՝ Իրանը ձգտում է տարածաշրջանային խաղաղության կայունության:
Էրդողանը հայտարարել է, որ չի պատրաստվում հետաձգել իր իրանական այցը, որը պլանավորված է ապրիլի 7-ին: