Բաժիններ՝

«Աէրոֆլոտը» երրորդ անգամ ընդգրկվել է Եվրոպայի լավագույն ավիաընկերությունների հնգյակում

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ ռուսական «Աէրոֆլոտ» ավիաընկերությունն իր ուղևորահոսքի ցուցանիշով ու դրա աճի տեմպերով վերստին հայտնվել է Եվրոպայի առաջատար ավիաընկերությունների հնգյակում: Այդ մասին է վկայել տվյալոլորտի հեղինակավոր պարբերական Airline Business-ի հաշվետվությունը՝ նվիրված 2014 թվականին գլոբալ քաղաքացիական ավիացիայի գործունեությանը:

Նախորդ տարի «Աէրոֆլոտի» ինքնաթիռները հաղթահարել են 67.12 միլիարդ ուղևորակիլոմետր, ինչը 11.4 տոկոսով ավելին է՝ համեմատած 2013 թվականի հետ: «Աէրոֆլոտը» տվյալ ցուցանիշով Եվրոպայում զբաղեցրել է 5-րդ տեղը, իսկ աճի տեմպերով՝ 4-րդ տեղը՝ գերազանցելով գլոբալ այնպիսի հսկաների, ինչպիսիք են Air France-ը, KLM-ը, Lufthansa-ն ու British Airway-ը:

Ընդգծվում է, որ «Աէրոֆլոտը» երրորդ տարին անընդմեջ ընդգրկվում է լավագույն հնգյակում: 2014 թվականին ավիաընկերությունը տեղափոխել է 23.6 միլիոն ուղևորի, ինչը 13 տոկոսով ավելին է՝ համեմատած 2013 թվականի հետ: Այս տարվա առաջին երկու ամիսներին «Աէրոֆլոտը» արդեն իսկ տեղափոխել է 5.1 միլիոն ուղևորի՝ գրանցելով 15.7 տոկոսանոց աճ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս