Բաժիններ՝

Ուզբեկստանի նախագահական ընտրություններում տեղ չի մնացել ընդդիմության համար. ԵԱՀԿ

Ռուսական Rosbalt լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուզբեկստանում ԵԱՀԿ-ի առաքելության ղեկավար Կաետանա դե Զուլուետան հայտարարել է, որ Ուզբեկստանի նախագահական ընտրություններում բացակայել է մրցունակությունը.

«Մենք տեսնում ենք, որ ընտրություններն անցկացվել են վերահսկելի տիրույթում, և տեղ չի մնացել ընդդիմության համար: Գլխավոր տեղը հատկացվել է գործող նախագահ Կարիմովին: Ըստ էության, ընտրություններում չի եղել մրցունակություն»: Միևնույն ժամանակ ԱՊՀ-ի առաքելությունը կայացած ընտրությունները որակել են որպես «ազատ և արդար»:

Մարտի 29-ին Ուզբեկստանում անցկացված նախագահական ընտրություններին մասնակցելու ցուցանիշը կազմել է ավելի քան 90 տոկոս: Կարիմովից բացի Ուզբեկստանի նախագահի պաշտոնի համար պայքարել է ևս երեք թեկնածու:

Ուզբեկստանի ԿԸՀ-ը նախնական արդյունքները ներկայացնելու է այսօր, սակայն ԶԼՄ-ներն արդեն իսկ հայտնել են, որ Կարիմովը հավաքել է քվեների 60 տոկոսը: 77-ամյա Իսլամ Կարիմովն Ուզբեկստանը գլխավորում է արդեն 26 տարի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս