Բաժիններ՝

Դմիտրի Յարոշն առաջարկել է ցրել Գլխավոր շտաբը

LB.ua-ին տված հարցազրույցի ժամանակ Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր ու«Աջ սեկտորի» առաջնորդ Դմիտրի Յարոշը կարծում է, որ նոր բանակ ստեղծելու համար նախևառաջ անհրաժեշտ է ցրել Գլխավոր շտաբը.

«Գլխավոր շտաբը մեկ շաբաթով վերացվում է որպես ղեկավարման գլխավոր մարմին: Ամեն դեպքում դա որևէ բան չի փոխի ճակատային գծում: Սակայն անհրաժեշտ է պաշտոնաթող անել առկա ողջ գեներալիտետին: Գրեթե բոլոր զորամասերում կան անհրաժեշտ մակարդակի գնդապետներ, սպաներ»:

Յարոշն առաջարկել է փոխել նաև զորամասերի ձևաչափն ու ստեղծել մի շարք պրոֆեսիոնալ բրիգադներ՝ լավ ապահովված և բարձր աշխատավարձով. «Լավ գաղափար է էլիտար ստորաբաժանում ստեղծելը, որը կլինի պրոֆեսիոնալ գրոհիչ բրիգադ՝ բարձր մակարդակի աշխատավարձով: Այն օրինակելի կլինի մյուս զորամասերի համար»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս