
Մողերինին հետաձգել է իր ուկրաինական այցը

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մողերինին հետաձգել է իր այսօրվա այցն Ուկրաինա: Այս մասին հայտարարել է Ուկրաինայում ԵՄ-ի ներկայացուցչության մամլո քարտուղար Դավիթ Ստուլիկը:
Նա մանրամասնել է, որ Մողերինին ցանկացել է Կիև ժամանել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերի հետ, ով մարտի 27-ին հետաձգել է իր այցն Ուկրաինա: Ստուլիկը հավելել է, որ դրանից հետո Մողերինին նույնպես որոշել է հետաձգել իր այցը:
Այցի հնարավոր նոր ժամկետը չի հրապարակվել: Ավելի վաղ պլանավորվել էր, որ Յունկերը մարտի 30-ին իր այցի ժամանակ համանախագահելու է Բարեփոխումների խորհրդի նիստում: