Ռուսաստանը հուսալի դաշնակից է. Բաշար Ասադ
Ամերիկյան CBS հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ Ռուսաստանին համարում է որպես հուսալի դաշնակից, որը ձգտում է օգնել երկրում ստեղծված իրավիճակի քաղաքական կարգավորմանը:
Ասադի խոսքերով՝ Ռուսաստանը ցանկանում է ուժերի հավասարակշռություն ունենալ աշխարհում, ցանկանում է գերտերություն լինել և ձայնի իրավունք ունենալ գլոբալ հարցերի լուծման մեջ: Պատասխանելով որոնք են Սիրիայում ռուսական քաղաքականության գլխավոր նպատակները հարցին՝ Ասադը հայտարարել է. «Կայունություն ու քաղաքական կարգավորում:
Նույնպիսի ձգտում ունի Իրանը: Սիրիան, Իրանն ու Ռուսաստանը միանման են նայում սիրիական տարածքում հակամարտությանը»: Ասադի խոսքերով՝ Ռուսաստանը ոչ մի բան չի խնդրել Սիրիայից: